Իսպանիայում չափազանց բարձր ջերմաստիճան է գրանցվել, որը տեղ–տեղ հասել է 42 աստիճանի։

Բարձր ջերմաստիճանը գրանցվել է 50 նահանգներից 38-ում, հայտնում է Aemet պետական օդերեւութաբանական գործակալությունը։ Սպառնալիքի «Նարնջագույն մակարդակ» է սահմանվել 13 նահանգներում։ Միայն առափնյա հատվածներում է իրավիճակը պակաս վտանգավոր։ Բարձր  ջերմային ֆոնը կպահպանվի մինչեւ հինգշաբթի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Սնդիկի սյունը հատել է 40 աստիճանը Տախո, Գուադիանա, Գուադալկվիվար գետերի հովիտներում։ Կորդոբայում ջերմաստիճանը հասել է 43 աստիճանի, Խաենում՝ 42-ի, Սյուդադ–Ռեալում, Կասերասում եւ Բադախոսում՝ 41 աստիճանի։ Օրենսում գրանցվել է 40 աստիճան տաքություն, Բասկերի երկրում՝ 38 ատիճան, Մադրիդում հուլիսի 19-ին կանխատեսվում է 39 աստիճան տաքություն։