Ինդոնեզիայում պոկեմոնների որսի պատճառով 27-ամյա ֆրանսիացին քիչ էր մնում զրկվեր ազատությունից։ Տարվելով Pokemon Go խաղով՝ ֆրանսիացին բարձրացել է փակ օբյեկտի՝ ռազմաբազայի վրա։
Արդյունքում նրան ձերբակալել են, սակայն մի քանի ժամ անց բաց են թողել։ Ոստիկանության ներկայացուցիչն ասել էր, որ ֆրանսիացին դիտավորյալ չի մտել բազայի տարածք, ուղղակի տարվել է խաղով, հայտնում է Asian Correspondent–ը։





























