Հնդկաստանում հերթական բռնաբարությունն է տեղի ունեցել: 21-ամյա ուսանողուհին երկու անգամ խմբակային բռնաբարության է ենթարկվել:

CNN-ի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել Հարյան նահանգում: 5 տղամարդ առեւանգել են աղջկան, բռնաբարել եւ թողել անգիտակից վիճակում: Զոհի խոսքով՝ բռնաբարողների թվում եղել են 2 տղամարդ, որոնք նրա նկատմամբ սեռական ոտնձգություն են կատարել նաեւ 2013 թվականին: Այն ժամանակ նրանց հաջողվել է խուսափել արդարադատությունից, իսկ աղջկա ընտանիքը ստիպված է եղել լքել տունը՝ մշտական սպառնալիքների պատճառով:

Հնդկաստանի կառավարության պաշտոնական վիճակագրության համաձայն, երկրում յուրաքանչյուր 22 րոպեն մեկ կնոջ են բռնաբարում: