Ամերիկյան Քլիվլենդում Հանրապետական կուսակցության համագումարի անցկացման վայրից ոչ հեռու հրաձգության ձայներ են լսվել: Reuters-ի հաղորդմամբ՝ կրակոցներն արձակվել են ոստիկանական մեքենաների հարեւանությամբ:

Ոստիկանությունում գործակալությանը հաղորդել են, որ տուժածներ չկան:

Ըստ Reuters-ի՝ Քլիվլենդում, որտեղ հանրապետականների համագումարն է անցկացվում, սա կրակոցների մասին առաջին հաղորդագրությունը չէ: Նշենք, որ հավաքի ընթացքում Հանրապետական կուսակցությունը մտադիր է միլիարդատեր Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում իր պաշտոնական թեկնածուն հայտարարել: