Բոսնիա եւ Հերցեգովինայում Pokemon Go խաղացողներն ականապատ դաշտեր են հասել՝ իրենց մեծ վտանգի ենթարկելով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Այսօր մենք տեղեկություն ստացանք դեպքերի մասին, որ Pokemon Go հավելվածի օգտատերերը մտնում են կասկածելի/վտանգավոր տարածքներ՝ պոկեմոնին գտնելու համար: Բոլոր քաղաքացիներին խնդրում ենք նման բան չանել, հետեւել տեղադրված նախազգուշացնող ցուցանակներին եւ չմտնել իրենց անծանոթ տարածքներ»,- ասված է հասարակական կազմակերպություններից մեկի հաղորդագրությունում:
Pokemon GO-ն անվճար հավելված է՝ հիմնված «լրացուցիչ իրականության» տեխնոլոգիայի վրա: Թվային եւ իրական աշխարհներն այստեղ միավորվում են, քանի որ սմարթֆոնի էկրանին հայտնվող պատկերը նշվում է իրական աշխարհի տեղորոշման վրա: Խաղի գլխավոր նպատակներից մեկը՝ պոկեմոնին գտնելը, այդ գործընթացով ամբողջությամբ կլանված խաղացողներին ստիպում է դուրս գալ փողոցներ, այգիներ, լողափեր եւ այլ վայրեր:





























