ԱՄՆ օվկիանոսագիտության եւ  մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության փորձագետները նշել են, որ 2016-ի հունիսը օդերեւութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում միակ ամիսն է, երբ ջերմային առավելագույն ռեկորդներն են գրանցվել, հայտնում է Informing–ը։

Մասնագետները նշել են, որ իրենց արդեն 14 ամիս անընդմեջ ջերմաստիճանային ցուցանիշներ են արձանագրում։ Իսկ հունիսին միջին ջերմաստիճանը 16.4 աստիճան է կազմել, ինչը 1 աստիճանով  բարձր է, քան 20-րդ դարի հունիսյան բոլոր ցուցանիշներից։

ԱՄՆ օդերեւութաբանները կարծում են, որ ապագայում Երկրի վրա ջերմաստիճանը շարունակելու է բարձրանալ։

Գիտնականները ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը բացատրում են Էլ Նինյո հայտնի երեւույթով։  Եթե առաջիկայում այդ խնդրին լուծում չտան, դա զանգվածային բնական աղետների պատճառ կդառնա։