ԱՄՆ Հանրապետական կուսակցության համագումարի պատվիրակների մեծ մասը կողմ է քվեարկել Դոնալդ Թրամփին նախագահի պաշտոնում պաշտոնապես առաջադրելու օգտին, հայտնում է Reuters–ը։ ԱՄՆ նախագահի պաշտոնական թեկնածու Թրամփը մնում էր հանրապետականների միակ թեկնածուն։ Նրա բոլոր մրցակիցները դեռ փրայմերիզների ժամանակ լքել էին արշավը։ Հուլիսի 18-ին մեկնարկած համագումարում Թրամփի հանրապետական մրցակիցները փորձում էին փոխել քվեարկության կանոնները, որպեսզի թույլ չտան նրա թեկնածության առաջադրումը։ Սակայն հանրապետականների ազգային հանձնաժողովը անտեսել է բողոքը։

Հուլիսի 15-ին Թրամփը փոխնախագահի թեկնածու էր ընտրել Ինդիանայի նահանգապետ Մայքլ Փենսին։