Բելգիայի կառավարությունը Թուրքիայի դեսպանին բողոքի նոտա է հղել Թուրքիայի դեսպանատան մեղադրանքների կապակցությամբ։ AP–ի տեղեկություններով՝ Թուրքիայի դեսպանատունը ֆլամանդական իշխանություններին մեղադրել է Ռեջեփ Թայիփ Էրղային հակառակորդների հետ սերտ կապերի մեջ։
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը խորհրդարանում ասել էր, որ Թուրքիայի դեսպանին կանչել են երկրի ԱԳՆ բացատրությունների համար։ Նրա խոսքով՝ դա առաջին քայլ է եել, որից հետո կառավարությունը մտադիր է միջոցներ ձեռնարկել այն բանի դեմ, ինչն անթույլատրելի է համարում։





























