Բրյուսելի ամբողջ ոստիկանությունը ոտքի հանած երկար վերարկուով կասկածելի տղամարդը, պարզվում է, ուսանող է: Կասկածները, որ նրա վերարկուի տակ ռումբ կա, չեն հաստատվել: Այս մասին հաղորդում է BBC-ն:

30 աստիճան շոգի պայմաններում ձմեռային վերարկուով կասկածելի տղամարդու մասին հաղորդումը ստանալուց հետո Բրյուսելի ոստիկանությունը լայնածավալ գործողություն է սկսել, որը մի քանի ժամ է տեւել: Փողոցները փակվել են, խանութներից տարհանել են մարդկանց, սակրավորներ են կանչվել: Իսկ ուսանողն ավելի քան մեկ ժամ ձեռքերը վեր ծնկաչոք կանգնել է: Նրա վերարկուի եղած սարքը «մահապարտի գոտի» է հիշեցրել:

Բանակցություններից հետո ուսանողին ձերբակալել են, իսկ սարքը, պարզվել է, կեղծ է եղել: Այդ տեսքով ուսանողը «քաղաքի ռադիոալիքներն է ուսումնասիրել»: