ԵՄ պատվիրակությունը ողջունում է 4 բուժաշխատողներին պատանդ վերցնելու մասին օմբուդսմենի հայտարարությունը։

Այս մասին ասած է Հայաստանում ԵՄ պատվիրակության միկրոբլոգում։

ԵՄ–ն կիսում է օմբուդսմենի կոչը եւ կողմերին զսպվածության կոչ անում։

«Մենք ողջունում ենք օմբուդսմենի՝ հետաքննության, հաշվետվության եւ թափանցիկության կոչերը»,– ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ոստիկանության փոխանցմամբ, ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խումբը պատանդ է վերցրել բժիշկների: Նրանք են բժիշկներ Նորայր Թեւանյանին եւ Սալվադոր Խեչոյանին, բուժեղբայր Դավիթ Տոնոյանին եւ բուժքույր Մալինա Մարգարյանին։

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանն էլ նշել է, որ դա հերյուրանք է: «Սասնա ծռեր» խումբը ոչ մի բժշկի պատանդ չի վերցրել, այլ պահանջում է բժշկական հերթափոխի բրիգադ»,-ասել է նա: