Երեւանում բժիշկներին պատանդ էին վերցրել իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս։ Այս մասին հուլիսի 27-ին Երեւանի պետական բժշկական համալսարանում ասել է Հայաստանի գլխավոր օնկոլոգ Հայրապետ Գալստյանը։

Նրա խոսքով՝ բուժաշխատողները դեպքի վայր էին գնացել առաջին բուժօգնություն ցուցաբերելու՝ անկախ նրանից, թե վիրավորները բարիկադների որ կողմում են։ «Բժիշկներն ու բուժաշխատողները ինչպես ղարաբաղյան պատերազմի ժամանակ, այնպես էլ ապրիլյան իրադարձությունների ժամանակ, միշտ եղել են ժողովրդի կողքին։ Եվ այսօր տեղի ունեցածը նրանց մոտ մտահոգություն է առաջ բերում եւ զարմանք։ Ես ուղղակի դիմում եմ տղաներին եւ կոչ եմ անում ազատել բժիշկներին»,– ասել է Գալստյանը։