ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանաման ստորաբաժանման ներկայացուցիչներն այսօր՝ հուլիսի 28-ին, այցելել են ՀՀ ԿԱ ԱԱԾ Ձերբակալված անձանց պահելու վայր եւ առանձնազրույց ունեցել Ալեք Ենիգոմշյանի եւ նրա պաշտպանի հետ:  Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՄԻՊ տարածած հաղորդագրությունից:

Ալեք Ենիգոմշյանի եւ նրա պաշտպանի բարձրացրած հարցերի հիման վրա տեղում իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ եւ տեղում ՁՊՎ ղեկավարությունից պահանջվել են համապատասխան պարզաբանումներ: Արդյունքում՝ Ալեք Ենգոմշյանին տրամադրվել է իր ձեռքի ձայնային ժամացույցը, ապահովվել է հանձնուքների ընդունման հնարավորությունը, խցում տեղադրվել է սեղան, ինչպես նաեւ ռադիոընդունիչ:

Դրանից հետո, Պաշտպանի որոշմամբ սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ եւ Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման (այդ թվում՝ դատավարական փաստաթղթերին ծանոթանալու հնարավորության), նրա պահման պայմանների կապակցությամբ քրեական հետապնդման մարմնից պահանջվել են անհրաժեշտ պարզաբանումներ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրել էր, որ ԱԱԾ Ձերբակալվածների պահման վայրում ապահովված չեն ապրելու տարրական պայմանները: