Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած բախումների հետևանքով նախնական տվյալներով տուժել է 30 անձ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը (ֆոտոռեպորտաժ):

«Շտապօգնության մեքենաներով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել տարբեր վնասվածքներ ստացած 20, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց 1, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն 1 և «Էրեբունի» բժշկական կենտրոն 7 տուժած: Բժշկական հաստատությունները շարունակում են ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն բոլոր դիմողներին»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը հուլիսի 29-ին ցուցարարներին ցրելիս հատուկ միջոցներ է կիրառել: Տուժել են նաեւ լրագրողներ։