Մյունխենում ռումբի մասին հաղորդագրության պատճառով ոստիկանությունը տարհանել է կայարանը ու առեւտրի կենտրոնը: Իրավապահները հայտարարել են, որ կասկածելի առարկա են հայտնաբերել, որը հիմա ստուգվում է:

Տարհանման մասին տեղեկությունը տեղադրված է Twitter–ում՝ քաղաքի ոստիկանության միկրոբլոգում:

«Այս պահին Պազինգ կայարանը ու առեւտրի կենտրոնը տարհանված են: Դա արվել է հաղորդագրությունից հետո նախազգուշացական միջոցառումների շրջանակում»- ասվում է իրավապահների նյութում, հայտնում է RuNews24–ը:

Ոստիկանությունը Մյունխենի բնակիչներին կոչ է արել հանգստություն պահպանել: