Ամերիկացի էքստրեմալ-սքայդայվեր Լյուք Այքինսը պատմել է այն մասին, թե ինչն է իրեն ստիպել առանց պարաշյուտի թռչել 7.6 կմ բարձրությունից:

Ըստ The Guardian-ի, երբ Այքինսին առաջին անգամ առաջարկեցին առանց պարաշյուտի թռչել, ծաղրեց այդ գաղափարը եւ հրաժարվեց: «Ինչպես ցանկացած նորմալ մարդ՝ ես ասացի. «Շնորհակալություն, պետք չէ: Ես կին եւ որդի ունեմ, կյանքում անելիք ունեմ»: Բայց երկու շաբաթ անցավ, իսկ ես գիշերներն արթնանում եւ մտածում էի. եթե ինձ ասեին, որ պետք է դա անեմ, ինչպե՞ս կանեի»,- պատմել է Այքինսը:

Նա պատմել է նաեւ, որ դեռ մանկության տարիներին ոգեշնչվել է ԱՄՆ ՌՕՈՒ-ի սպա Ջոզեֆ Քիթինգերի օրինակով, որը 1960 թվականի օգոստոսի 16-ին համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ առանց պարաշյուտի թռչելով 31.3 հազար մետր բարձրությունից:

«Իմ ամբողջ կյանքը նվիրված է եղել օդին, ավիացիային, թռիչքին... Հույս ունեմ, որ դա խթան է հանդիսանում երեւակայության համար, եւ որ երեխաները տեսնում են այս ամենի հետեւում կանգնած գիտությունը»,- նշել է նա: