Ամերիկյան ֆուտբոլիստ Անտոնիո Արմսթրոնգն ու նրա կինը գնդակահարվել են Հյուսթոնի իրենց տանը: Սպանության մեղադրանք է առաջադրվել զույգի 16-ամյա որդուն: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Сlick2houston-ը:

Արմսթրոնգն ու կինը սպանվել են հուլիսի 29-ին: Նրանց դիերը հայտնաբերել են ննջասենյակում: Կինը մահացել է տեղում, ֆուտբոլիստին գլխին հասցված հրազենային վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել:

Ոստիկանության տվյալներով՝ հրաձգության ժամանակ տանը զույգի երեք երեխաներից երկուսն են եղել: Նրանք չեն տուժել: