Բելգիայի Լիմբուրդ նահանգում փախստականը հարձակվել է հոգեւորականի վրա, հայտնում է RTL հեռուստաընկերությունը:

Հուլիսի 31-ին մի փախստական, որի անձը դեռ չի պարզվել, թակել է 65-ամյա հոգեւորական Ժո Վանդերլեի տան դուռը ու խնդրել թույլատրել իրեն ցնցուղ ընդունել, հոգեւորականը նրան չի մերժել:

Լոգարանին դուրս գալիս՝ փախստականը հոգեւորականից փող է խնդրել: Մերժում ստանալով՝ փախստականը նրան մի քանի անգամ դանակով վիրավորել է, որից հետո թաքնվել: Արյունահոսող հոգեւորականը հասցրել է շտապ օգնություն կանչել, ինչի շնորհիվ նրան վիրահատել են ու փրկել կյանքը:

Լիբուրգի դատախազությունը քրեական գործ է հարուցել ու որոնում է ականատեսների:

Լանակեն քաղաքի բորգոմիստր Մարիննո Կելենի խոսքով «չնայած ուժեղ ցնցումին, մենք պետք է շեշտենք,ո ր հետաքննության այս փուլում այս միջադեպը չի կարող ահաբեկչություն գնահատվել»: