«Հարի Փոթերը եւ անիծված երեխան» կդառնա բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի հրաշագործի մասին պատմությունների շարքի վերջին չորրորդ մասը, փոխանցում է RNS-ը:

Ռոուլինգը, ելույթ ունենալով Լոնդոնում տեղի ունեցած բեմադրության պրեմիերային, որի սցենարը նոր գրքի հիմքն է կազմում, գործակալության հարցին՝ արժե՞ նոր սերիայի սպասել, բացասաբար է պատասխանել:
Բեմադրության պրեմիերան Լոնդոնի Palace թատրոնի բեմում տեղի է ունեցել հուլիսի 30-ին: Հեղինակը բրիտանացի դրամատուրգ Ջեք Թորնն է, առաջին յոթ գրքերի հեղինակ Ռոուլինգը մասնակցել է միայն բեմականացմանը: Գործողությունները ծավալվում են յոթերորդ գրքում նկարագրված դեպքերից 19 տարի անց:

«Հարի Փոթերը եւ մահվան պարգեւը». գլխավոր հերոսը Հարի Փոթերի որդին է՝ Ալբուս-Սեւերուսը:

Բրիտանիայում գիրքը վաճառքի է հանվել հուլիսի 31-ին: