Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին այսօր՝ օգոստոսի 1-ին, ժամը 20:00-ի սահմաններում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 2 մարդ է մահացել, եւս 4-ը վիրավոր են:

Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մահացածները երիտասարդ տղաներ են՝ 20 եւ 23 տարեկան:

Նշենք, որ վթարը տեղի է ունեցել Մարգահովիտ գյուղի մոտակայքում. բախվել են «Վազ 2199» եւ «Լենդքրաուզեր» մակնիշի ավտոմեքենաները:

Մանրամասները կհաղորդենք ավելի ուշ: