Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) կրոնական հանդուրժողականության թեմաներին առնչվող կամ անդրադարձող լրագրողական լավագույն նյութի ամենամյա մրցույթ է հայտարարել:

Մրցույթի նպատակն է խրախուսել խնդրի անաչառ եւ բազմակողմանի լուսաբանումը, ուշադրություն սեւեռել Հայաստանի կրոնական եւ ազգային փոքրամասնությունների հիմնահարցերին, նպաստել հանդուրժողականության մթնոլորտի արմատավորմանը Հայաստանում։

Մրցույթը կընդգրկի 2015 թվականի օգոստոսից մինչեւ 2016թվականիսեպտեմբերնընկած ժամանակահատվածում հրապարակված մեդիա նյութեր։ Մրցանակը կշնորհվի մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Մրցույթի մասնակցության պայմանները.

Լրագրողական նյութը.

1.կարող է լինել ցանկացած ֆորմատով՝ տպագիր, հեռուստատեսային, մուլտիմեդիա,  ֆոտոշարք եւ այլ։

2.  պետք է հրապարակված լինի հայաստանյան ԶԼՄ-ներով 2015 թվականիօգոստոսի 1-ից 2016 թվականի սեպտեմբերի15–նընկած ժամանակահատվածում։

3. պետք է անդրադառնա կրոնական հանդուրժողականությանը վերաբերող ամենատարբեր թեմաներին։

4. պետք է մրցույթին ներկայացվի հեղինակի կողմից կամ երրորդ անձի կողմից՝ հեղինակի համաձայնությամբ։

Վերջնաժամկետը

Լրագրողական նյութերը կընդունվեն մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 15–ը։

Ծանոթություն.

•         Յուրաքանչյուր անհատ կարող է ներկայացնել 1-4 հայտ

•         Ընտրությունը կատարելու է մասնագիտական հանձնաժողովը

•         Ներկայացվող փաթեթը (նյութեր, DVD) չի վերադարձվում հայտատուին:

Խնդրում ենք հայտերն ուղարկելՆանե Պասկեւիչյանին հետեւյալ էլ-փոստով`[email protected]՝ վերնագրելով ձեր էլ-նամակը «ամենամյա լրագրողական նյութի մրցույթ»։