Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը մերժել է կառավարության առաջարկը՝ շուրջ 2700 փախստական ընդունելու մասին: «Նախագահը դեմ է Չեխիայի տարածքում փախստականների ցանկացած տեղակայման»,- ասել է Զեմանի ներկայացուցիչ Իրժի Օվչաչեկը, հայտնում է DW–ն:
«Մեր երկիրը չի կարող թույլ տալ իրեն վտանգի ենթարկել, Ֆրանսիայի ու Գերմանիայի նման»,- հավելել է նա: Նրա կարծիքով միգրանտներ ընդունելուց Չեխիայում ահաբեկչական հարձակումների վտանգը կաճի:
Ըստ կառավարության առաջարկի, Չեխիան մինչեւ 2017-ը կարող էր ընդունել 2691 փախստականի, որոնք հիմա Իտալիայում ու Հունաստանում են: Ընդ որում դա կարող էր կապակցված չլինել ԵՄ անդամ երկրներում փախստականների բախշման հետ: Սակայն Չեխիան համաձայն չէ միգրանտների քվոտավորման հետ, համաձայն չեն նաեւ Հունգարիան, Լեհաստանն ու Սլովակիան:





























