ԿԺԴՀ-ն երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, հայտնել են Հարավային Կորեայի իշխանությունները: Հարավկորեականն զինվորականների տվյալներով, արձակումները իրականացվել են Խվանխե Նամդո նահանգից արեւելյան ափի ուղղությամբ: Հրթիռներից մեկը՝ 1 հազար կմ հեռահարությամբ, հասել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուն ու ընկել օվկիանոսի մեջ ՝ Ակիտա պրեֆեկտուրայից 250 կմ արեւմուտք, հայտնում է BBC–ն:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն այդ արձակումներ վրդովեցուցիչ է անվանել, ու ասել, որ Տոկիոն մտադիր չէ համակերպվել դրանց հետ: «Սա լուրջ սպառնալիք է մեր երկրի անվտանգության համար»,- հայտնել է Աբեն: Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով հրթիռը ընկել է Ճապոնիայի ափից 250 կմ հեռավորության վրա:

ԱՄՆ պետդեպարտամենտում դատապարտել են ԿԺԴՀ գործողությունները: ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով, հրթիռների արձակումը ամրապնդում են միջազգային համայնքի համոզմունքը, որ Փհենյանի գործողություններին պատասխանել է պետք: