Լոնդոնի փողոցներում օգոստոսի 3-ից ավելի շատ զինված ոստիկաններ կհայտնվեն, հայտնել են Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը ու լոնդոնյան ոստիկանության ղեկավար սեր Բերնարդ Հոգան Հոուն, հայտնում է BBC-ն:

Քաղաքի իշխանությունները նման քայլերի են գնացել Եվրոպայում հաճախացած ծայրահեղականների հարձակումներից հետո, մասնավորապես Ֆրանսիայի Լազուրե ափին կատարվածից հետո, որտեղ բեռնատարը մխրճվել էր Նիսի ափին Բաստիլիայի գրավման տոնակատարության առթիվ հավաքված բազմության մեջ:

«Հարձակումներ են եղել Գերմանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, մեր կողմից հիմարություն կլիներ դրանք անտեսելը, դրա համար էլ կարեւոր է, որ փողոցներում լինել զինված սպաներ, որոնք կկարողանան պատասխանել սպառնալիքին»- ասել է Հոգան Հոուն: Նրա խոսքով զինված ոստիկանները շուրջ օրը հերթապահելու են քաղաքի որոշ թաղամասերում: Առաջին հերքին խոսքը զբոսաշրջային տեսարժան վայրերի ու մարդաշատ վայրերի մասին է:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ մտադիր է 600 մարդով ավելացնել քաղաքի փողոցներում զինված ոստիկանների քանակը: Նաեւ բրիտանական ոստիկանությունը մտադիր է եւս 1500 ոստիկանների սովորեցնել զենք բանացնել :