Հնդկաստանում IndiGo ավիաընկերության երկու օդանավ մի կերպ են խուսափել բախումից, փոխանցում է ընկերության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել նախօրեին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն օգոստոսի 3-ին:
Ընկերությունից հայտնել են, որ Մումբայից չվերթ կատարող օդանավը վայրէջքի ժամանակ մրրիկի պատճառով 75-90 մետր բարձրություն է վերցրել եւ հայտնվել է Չեննայից թռած ինքնաթիռի հետագծի մեջ, սակայն օդաչուն անմիջապես կատարել է սահմանված հրահանգները եւ կարողացել է բախումից խուսափել:
Պատահարի հետեւանքով ուղեւորներից մի քանիսին բժշկական օգնություն է ցույց տրվել, ոչ մեկը լուրջ վնասվածք չի ստացել:

Հասանելի է
русский



























