Հայաստանը փոքր պետություն է եւ որոշակիորեն հասկանալի է, որ որ նրա «հովանոցն» են Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը: Այս մասին օգոստոսի 3-ին մամուլի ասուլիսին ասել է քաղաքագետ, արեւելագետ Կարինե Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ վերջին իրադարձությունները (Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը եւ դրան հաջորդած իրադարձությունները – խմբ.) երկու ուրվագիծ ունեն՝ ներքին եւ արտաքին:

«Ներքին ուրվագիծը բավականին լավ հայտնի է, եւ՛ սոցիալական դժգոհության, եւ՛ մարդկանց փողոցներ դուրս գալու պատճառներն ակնհայտ են, ավելորդ է դա քննարկելը»,- նշել է Կարինե Գեւորգյանը՝ հավելելով, որ Լեռնային Ղարաբաղում տարածքներ զիջելու մասին խոսակցությունները մեծացնում են հասարակության անհանգստության աստիճանը:

Անդրադառնալով արտաքին ուրվագծերին՝ քաղաքագետն ընդգծեց, որ ոչ մի դեպքում չի պատրաստվում պարզամտորեն եւ էժանագին կերպով պաշտպանել Ռուսաստանին կամ Եվրոպային:: «Հայաստանի ինքնիշխանության պոտենցիալը փոքր է, քանի որ փոքր տարածք է: Ձանձրացնում է նա, ով այստեղ երկար է մնում, խոսակցություններ կան, որ Հայաստանը պետք է ազատվի ռուսական գաղութացումից: Բայց ոչ մի երաշխիք չկա, որ այստեղ չի գա մեկ ուրիշը, եւ դարձյալ չեն լինի նույն խոսակցությունները»,- ընդգծեց քաղաքագետը: