Փրկարարները Մոսկվայի հյուսիսում բնակարաններից մեկի լոգարանում օձ են բռնել: М24.ru-ի փոխանցմամբ՝ ԱԻՆ Մոսկվայի վարչության փրկարարներին օգնության խնդրանքով դիմել է բնակիչը:
Բնակարանի տերը տուն է եկել եւ հայտնաբերել, որ լոգարան մեծ օձ է մտել: Նա սողունին փակել է լոգասենյակում եւ անմիջապես փրկարարներին զանգահարել:
Պարզվել է, որ օձը թունավոր չէ:





























