Դուբայի օդանավակայանում անհաջող վայրէջք կատարած Emirates Airlines ավիաընկերության օդանավի հրդեհը մարելու ժամանակ քաղպաշտպանության աշխատակից է զոհվել: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին նշված է ընկերության Twitter-ում արված գրառման մեջ:

Հնդկաստանից չվերթ իրականացնող Boeing-777-ը Դուբայի միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել օգոստոսի 3-ին եւ հրդեհվել: Օդանավում 300 մարդ է եղել, որոնցից 282-ը՝ ուղեւորներ: Նրանք եւ անձնակազմի անդամներն արագորեն տարհանվել են:

Ավելի ուշ Gulf News պարբերականը հաղորդել է 10 մարդու հոսպիտալացման մասին, որոնք տարհանման ժամանակ վնասվածքներ են ստացել: