ՄԱԿ-ում վճռականորեն դատապարտել են ԿԺԴՀ կողմից բալիստիկ հրթիռների արձակումը: Դրանցից մեկը, ըստ հաղորդագրությունների, ընկել է Ճապոնիայի բացառապես տնտեսական գոտում:«Նման գործողությունները լրջորեն խաթարում են տարածաշրջանային խաղաղությունը ու կայունությունը»,- հայտնել է ՄԱԿ-ի ղեկավարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը Նյու Յորքում ճեպազրույցի ժամանակ:
«Մենք նորից կոչ ենք անում ԿԺԴՀ իշխանություններինն լսել միջազգային համայնքի միաձայն պահանջը, փոխել կուրսը ու վերսկսել երկխոսությունը»,- հավելել է նա:
ԿԺԴՀ-ի մասին իր վերջին բանաձեւում, որը ընդունվել էր 2016-ի մարտի 2-ին, ՄԱԿ-ի ԱԽ-ն խստացրել ու ընդլայնել էր պատժամիջոցները Փհենյանի նկատմամբ՝ ի պատասխան այդ տարվա հունվար- փետրվար ամիսներին նրա հրթիռային փորձարկումների: Խորհդի անդամները արգելել էին ԿԺԴՀ-ից արտահանել ածուխ, երկաթյա հումք, տիտան, վանադիում ու այլ արժեքավոր մետաղներ, նաեւ՝ ավիացիոն վառելիքի մատակարարումները երկիր: Բանաձեւը ընդլայնում է զինամթերային էմբարգոյի տարածման ոլորտը ու արգելք սահմանում արտասահմանում Հյուսիսային Կորեայի բանկերի մասնաճյուղերի բացման վրա:





























