Բրիտանիայում ազգությամբ հայը գողությունների շարքի համար, որոնց ժամանակ հափշտակել է ավելի քան 82 հազար ֆունտ, դատապարտվել է 16 տարվա ազատազրկման:
Կարատեի նախկին մարզիչ 43-ամյա Հայկ Մադոյանին դատապարտել են հանցագործության 16 դրվագներով: Նա Մեծ Բրիատնիայում է հայտնվել 2001 թվականին, ապօրինի ճանապարհով եւ քաղաքական ապաստան խնդրել: Թեեւ նա այդ ընթացքում երկու անգամ բռնվել է խանութներից գողություն կատարելիս, սակայն նրան հաջողվել է մնալ Բրիտանիայի տարածքում, որտեղ երկու տարի զբաղվել է գողություններով, հաղորդում է thenorthernecho.co.uk-ը:
2008 թվականին Մադոյանը փախել է Շվեյցարիա, սակայն այնտեղից 2015-ի սեպտեմբերին նրան արտահանձնել են: Վկաները միանգամից ճանաչել են Մադոյանին, քանի որ նա բանակում ծառայության ընթացքում կորցրել է աչքը:




























