Չինաստանի հյուսիս-արեւելքում Տյանցզին քաղաքի երկրորդ ժողովրդական դատարանը իրավապաշտպան Չժոու Շիֆենին յոթ տարվա ազատազրկման է դառապարտել եւ քաղաքական իրավունքներից զրկել է հինգ տարով:
Սինհուան հայտնում է, որ 52-ամյա ակտիվիստը խոստովանել է, որ փորձել է «խարխլել պետական իշխանությունը» եւ հրաժարվել է բողոքարկել վճիռը:
Չինաստանում մեղադրող կողմի հետ համագործակցությունը որպես կանոն հանգեցնում է պատժի մեղմման: Չժոու Շիֆենը Պեկինում ղեկավարել է Fengrui իրավաբանական ֆիրման, որը զբաղվում է այնպիսի պաշտպանյալների գործերով, որոնց դեմ դատական գործընթացները հաճախ քաղաքական դրդապատճառ ունեն: «Խիստ դատավճիռը կոչված է այլ իրավապաշտպանների ազդանշան ուղարկելու», - համոզմունք է հայտնել Amnesty International միջազգային կազմակերպության փորձագետ Պատրիկ Պունը:
Այս պահի դրությամբ երկրում ընդհանուր առմամբ ավելի քան 300 փաստաբան, ակտիվիստ եւ նրանց ազգականներ են հետապնդվում, որոնց նկատմամբ մեկ տարի առաջ գործեր են հարուցվել: Նրանցից մոտ 20-ը կալանքի է առնված:





























