Լոնդոնի կենտրոնում հարձակման հետ կապված 19-ամյա երիտասարդ է ձերբակալվել: Ոստիկանության տվյալների համաձայն, ապացույցներ չկան, թե հարձակվողն արմատական իսլամիստ է եղել, ոստիկանությունը հակված է համարել, որ նա հոգեբանական խնդիրներ է ունեցել: Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ կասկածյալի հոգեկան վիճակը «կարեւոր գործոն է», հայտնում է BBC-ն:
Նրա խոսքով, հարձակումն ինքնաբուխ բնույթ է կրել, զոհերը պատահաբար են ընտրվել: Կասկածյալը Նորվեգիայի քաղաքացի է, ծագումով` Սոմալիից, հայտնում է CNN-ը:
Հարձակումը տեղի է ունեցել նախօրեին` ուշ երեկոյան, Լոնդոնի կենտրոնում, Իմպերիալ հյուրանոցից ոչ հեռու: Անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա, ինչի հետեւանքով մի կին զոհվել է, 5 մարդ վնասվածքներ է ստացել: AP-ի տվյալների համաձայն, զոհված կինն ամերիկուհի է եղել: Վիրավորների թվում Բրիտանիայի, Ավստրալիայի եւ Իսրայելի քաղաքացիներ կան:





























