Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ ծննդյան օրվա առթիվ:

«Մեծարգո պարոն Նախագահ,

Մեծապես արժեւորում ենք Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ տարեցտարի ամրապնդվող բարեկամությունն ու համագործակցությունը՝ խարսխված առաջին հերթին ընդհանուր արժեքների, ձգտումների ու փոխադարձ վստահության վրա։

Ձեր վարչակազմի օրոք մեր համատեղ ջանքերով հայ-ամերիկյան փոխգործակցությունը հասցրել ենք ամենաբարձր մակարդակին։ Միաժամանակ պատրաստակամ ենք ներդնելու բոլոր ջանքերը նոր ձեռքբերումներ արձանագրելու նպատակով»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում: