ԱՄՆ պետքարտուղարությունը չի հաստատել օգոստոսի վերջին պետքարտուղար Ջոն Քերրիի՝ Թուրքիա կատարելիք այցի մասին ավելի վաղ լրատվամիջոցներում հրապարակված լուրերը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Չեմ կարող հաստատել»,- ճեպազրույցի ընթացքում լրագրողներին մեկի հարցին այսպես է պատասխանել գերատեսչության ներկայացուցիչ Մարկ Թոները:
Ավելի վաղ CNN Turk հեռուստաալիքը հաղորդել էր, որ Քերրին օգոստոսի վերջին Թուրքիա է այցելելու:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կատարվեց: Վերջին տվյալներով՝ Թուրքիայի 246 քաղաքացի զոհվեց՝ չհաշված ապստամբներին, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվեց: Ապստամբությունը տապալվեց:
Իշխանությունները հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին եւ ԱՄՆ-ից պահանջում արտահանձնել նրան:




























