Ֆրանսիական Լիլ քաղաքում Եվրոպայի` հազար ու մի մանրուքի ամենախոշոր շուկան այս տարի փակ կլինի ահաբեկչության սպառնալիքի պատճառով:  Այդ մասին, AFP-ի հաղորդմամբ, հայտնել է քաղաքապետ Մարտին Օբրին:

Նրա խոսքով, որոշակի ռիսկեր կան, որոնք «մենք չենք կարող կրճատել»: Այդ կապակցությամբ նա որոշում է կայացրել չեղյալ հայտարարել այս տարի շուկայի բացումը: Նշենք, որ Լիլում ամենամյա հազար ու մի մանրուքի շուկա անցյալ տարի ավելի քան  2,5 մլն մարդ է այցելել: