ԱՄՆ-ում ՀԴԲ-ի շրջայցերի հետեւանքով 46 մաֆիոզի է ձերբակալվել, ներառյալ մաֆիոզ կլանների մի քանի բարձրաստիճան անդամ, հայտնում է Lenta-ն:
Ձերբակալվածների թվում Նյու Յորքում կազմակերպված հանցավորությունը վերահսկող «Հինգ ընտանիքից» չորսի` Ջանովեզեի, Գամբինոյի, Լուկկեզեի եւ Բոնանոյի անդամներ են: Ջենովեզե ընտանիքը, մասնավորապես, զրկվել է ստորաբաժանման ղեկավարներից` կապոռեջիմեներից մեկից` Պետսի մականունով Պասկուալե Պարրելիոյից, որը վերահսկում էր Բրոնքսի մի մասը: Շուրջկալից խույս է տվել սոսկ Կոլոմբո ընտանիքը:
Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են նաեւ ֆիլադելֆիական ընտանիքի անդամներին, որը հայտնի է նաեւ որպես Բրունո-Սկարֆո ընտանիք, ներառյալ ղեկավարին` Ջոզեֆ Սալվատորե Մեռլինոյին Նիհար Ջո մականունով: Նրանց մեղադրում են ռեկետի, փող կորզելու, հրդեհումների, անօրինական խաղային բիզնեսին մասնակցելու, ապահովագրական պոլիսների եւ պլաստիկ քարտերի հետ կապված խարդախությունների, հարկերի վճարումից խուսափելու, անօրինական զենք պահելու համար: Գործողության ընթացքում ոստիկանությունը երեք ատրճանակ է առգրավել` կոտորակային զենք եւ ավելի քան 30 հազար դոլար կանխիկ:
Ձերբակալվածների մեծամասնությանը 300 հազար դոլար գրավի դիմաց ազատ են արձակել, չնայած առանցքային ֆիգուրները, ներառյալ Պարրելիոն եւ Մերլինոն, մնում են ազատազրկման մեջ:





























