Սաուդյան Արաբիայի թագավորի ազգականներից մեկից գողացել են ձեռքի ժամացույց, որը մեկ միլիոն եվրո է գնահատվում, հայտնում է «Ֆրանս Փրես» գործակալությունը: 

Գողությունը կատարվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի ծայրամասերում: Երկու անհայտ անձիք մոտեցել են Սաուդյան Արաբիայի թագավորի ազգականուհուն ու նրանից խլել «շատ հայտնի ապրանքանիշի ժամացույցը», որից հետո փախուստի են դիմել: Կինը դիմել է ոստիկանություն, որտեղ տվել է բոլոր անհրաժեշտ պարզաբանումները կողոպուտի հանգամանքների մասին: Այս պահին քննության արդյուքների մասին չեն հայտնում: