Եգիպտոսում ուզում էին սպանել նախկին գերագույն մուֆտի Ալի Գոմաային, հայտնում է Reuters–ը: Ըստ աղբյուրի՝ մահափորձը կատարվել է օգոստոսի 5-ին այն պահին, երբ Գոմաան մզկիթ էր մտնում:
Մոտոցիկլետներով երկու անհայտ անձինք կրակ են բացել նրա ուղղությամբ, որից հետո փախուստի են դիմել: Ալի Գոմաան չի տուժել, իսկ նրա թիկնապահը ոտքի թեթեւ վնասվածք է ստացել:





























