Ճապոնիան բողոք է հայտնել Չինաստանին՝ կապված չինական ձկնորսական նավի եւ պարեկային նավի այն գոտի մուտք գործելու հետ, որը Ճապոնիան համարում է իր տարածքային ջրերը՝ Սենկակու կղզիների մոտ, Արեւելաչինական ծովում: «Կիոդո» գործակալության փոխանցմամբ, Տոկիոյում Չինաստանի դեսպանին կանչել են Ճապոնիայի ԱԳՆ:

Ավելի վաղ այս տարվա հունիսին, ըստ Ճապոնիայի ՊՆ-ի, Չինաստանի ռազմածովային ուժերին պատկանող հետախուզական նավը ներխուժել է Ճապոնիայի տարածքային ջրեր: Բացի այդ, չինական հրթիռային ֆրեգատը մտել է Սենկակու շրջանին պատկանող գոտի: