Ջորջիա նահանգի Կարրոլտոն քաղաքում մահացել են շոգին հոր կողմից մեքենայում թողնված 15 ամսական երկվորյակներ: Հաղորդագրությունն այն մասին, որ երկու երեխա կյանքի նշաններ չեն տալիս, ոստիկանությունում ստացվել է օգոստոսի 4-ին:
Իրավապահ մարմինների տեղ հասած աշխատակիցները հայտնաբերել են աղջիկների հորը, որը փորձել է նրանց սառեցնել լողավազանում: Հարեւանները լսել են նրա աղաղակները եւ տեսել են, թե նա ինչպես է դեպի ջուրը վազել դուստրերի հետ: Երեխաներին հասցրել է բուժական հաստատություն, որտեղ արձանագրել են նրանց մահը:
Տղամարդուն ձերբակալել են կանխամտածված սպանության եւ երեխաների հետ անզգույշ վարվելու մեղադրանքով, հայտնել է ABC News-ը:
Երեխաների մահվան օրը նրանց մայրը նահանգի մայրաքաղաքում` Ատլանտայում է եղել, որը Կարրոլտոնից ոչ հեռու է գտնվում:
Ոստիկանությունից պատմել են, որ երկվորյակները ենթադրաբար մահացել են չափազանց շոգից:





























