Չեչնիայի Ընտրական հանձնաժողովը Ռամզան Կադիրովից հետո տարածաշրջանի ղեկավարի պաշտոնի երկրորդ թեկնածուին է գրանցել՝ «Աճի կուսակցության» ներկայացուցիչ Իդրիս Ուսմանովին:

Հանձնաժողովի կայքում տեղադրված տեղեկության համաձայն՝ 1961 թվականին ծնված Ուսմանովը զբաղեցնում է Չեչնիայի ձեռնարակատերերի իրավունքների պաշտպանության լիազորի պաշտոնը:

Նաեւ հաղորդվում է, որ առաջադրվել են դեռեւս չգրանցված եւս երկու հավակնորդներ՝ կոմունիստ Գաիրսոլտ Բատաեւը եւ Սուլթան Դենիլխանովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Միավորված Ռուսաստանը» ներկայացնող Կադիրովը որպես հանրապետության ղեկավարի թեկնածու է գրանցվել օգոստոսի 2-ին: Ներկայումս նա ժամանակավորապես կատարում է Չեչնիայի ղեկավարի պարտականությունները: Նրա լիազորություններն ավարտվել են մարտին:

Սեպտեմբերի 18-ին՝ քվեարկության միասնական օրը, տեղի կունենան հանրապետության ղեկավարի ուղղակի ընտրություններ: Կադիրովը խոստացել է, որ դրանք ժողովրդավարական կլինեն: