Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը խոստացել է ստուգել երկրի բոլոր դպրոցները, որոնք կարող են կապ ունենալ իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ:
«Ղազախստանում բոլոր դպրոցները պետության վերահսկողության ներքո են: Մենք չենք աշխատի որեւէ մեկին, որը Թուրքիայի դեմ է աշխատում: Մենք կստուգենք բոլոր դպրոցները: Այդ նպատակով մեր կրթության նախարարության մասնագետներից կազմված աշխատանքային խմբեր կստեղծենք»,- Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Նազարբաեւը:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ Էրդողանն իր հերթին հիշեցրել է, որ Ղազախստանում Գյուլենի կազմակերպության հետ կապված 33 դպրոց է գործում: «Մենք փոխանցել ենք այդ դպրոցների ցանկը: Այդ կազմակերպությունը մեր դեմ թշնամական գործողություններ է ձեռնարկել: Այսօր՝ մեր դեմ, վաղը՝ մեկ այլ երկրի դեմ»,- ասել է նա:
Անկարան հայտարարում է, Ֆեթուլլահ Գյուլենի FETO կազմակերպությունն է պատասխանատու հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձի կազմակերպման համար, եւ ԱՄՆ-ից պահանջում է արտահանձնել այդ երկրում բնակվող Գյուլենին:




























