ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն ակամայից դարձել է ռուսական ազդեցության գործակալ, կարծում է ԱՄՆ ԿՀՎ նախկին ղեկավար Մայքլ Մորելը: Այս մասին նա գրել է The New York Times-ի իր սյունակում:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եղել է հետախուզության սպա, որը մարզվել է մարդկանց անձնական թուլությունները հայտնաբերելու եւ դրանք իր շահերի համար օգտագործելու ուղղությամբ: Դա հենց այն է, ինչ նա արել է փրայմերիզի նախնական փուլում: Նա խաղացել է Թրամփի թուլությունների վրա՝ շնորհակալ լինելով նրան, իսկ արձագանքել է հենց այնպես, ինչպես հաշվարկել էր Պուտինը»,- ասել է Մորելը:
Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով է Թրամփը գովաբանում Պուտինին եւ ռուսական ղեկավարության դիրքորոշմանը համահունչ քաղաքական հայտարարություններ անում. ԿՀՎ նախկին ղեկավարը որպես օրինակ նշել է Ղրիմը ռուսական ճանաչելու մասին հանրապետական թեկնածուի հայտարարությունը եւ Դեմոկրատական կուսակցության փոստարկղերը կոտրելու մասին ռուսաստանցի հաքերներին ուղղված կոչը:
«Հետախուզական մեր շրջանակներում մենք կասեինք, որ Պուտինը Թրամփին վարձել է՝ որպես Ռուսաստանի Դաշնության ակամա գործակալ»,- ամփոփել է Մորելը:





























