Առնվազն 13 մարդ զոհվել է, վեցը վիրավոր է ֆրանսիական Ռուան քաղաքի բարում հրդեհի հետեւանքով: Հրդեհը կեսգիշերին մոտ բռնկվել է Le Cuba Librе բարում: Այդ ժամանակ այնտեղ երիտասարդներ են եղել, որոնք նշում էին իրենց ընկերոջ տարեդարձը: Բոլոր տուժածները 18-ից 25 տարեկան են, հայտնում է BBC-ն:
Հրդեհի մարմանը ավելի քան 50 հրշեջ է մասնակցել: Երկրի ՆԳՆ-ի տվյալների համաձայն, հրդեհի պատճառների հետաքննություն է ընթանում:





























