Ավստրիայում Թուրքիայի դեսպանին կանչել են երկրի ԱԳՆ` պարզաբանումներ ստանալու Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուի հայտարարության վերաբերյալ, որն Ավստրիան կոչել է  «արմատական ռասիզմի մայրաքաղաք», հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Ավելի վաղ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը թուրքական իշխանություններին կոչ էր արել չափավորել ավստրիական իշխանությունների հասցեին արտահայտությունների տոնը: «Թուրքիան պետք է իր տարածքում չափավորի իր տոնն ու գործողությունները», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ավստրիայի արտգործնախարարը: Այդպիսով նա պատասխանել է իր թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուի հայտարարությանը, որն Ավստրիան կոչել է «արմատական ռասիզմի մայրաքաղաք»: