Լոնդոնի կենտրոնում Ռասել Սքուերում դանակով մարդկանց վրա հարձակվող 19-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ամերիկացի կին զբոսաշրջիկին սպանելու եւ մի քանի այլ անձանց վիրավորելու համար: Այս մասին հաղորդում է Բրիտանիայի ոստիկանությունը:

Լոնդոնի հարավ-արեւելքում բնակվող Զաքարիա Բուլհանին մեղադրում են 64-ամյա Դարլին Հորթոնին սպանելու եւ եւս 5 մարդու մահափորձի մեջ: Հարձակման հետեւանքով վիրավորվել է երկու կին եւ երեք տղամարդ, հաղորդում է BBC-ն:

Բուլհանը Նորվեգիայի քաղաքացի է, Սոմալիից: Մահացած Դարլին Հորթոնը Բրիտանիայում էր ամուսնու՝ Ռիչարդ Վագների հետ, որը Ֆլորիդա նահանգի համալսարանում հոգեբանության պրոֆեսոր է: