Ռուսաստանի եւ Ուկրաինայի դիվանագիտական հարաբերությունների կարգավիճակը կարող է իջեցվի, RNS-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Մենք գտնում ենք, եւ դա մեր սկզբունքային դիրքորոշումն է, որ Կիեւում եւ Մոսկվայում դիվանագիտական ներկայացուցչությունները պետք է ղեկավարվեն դեսպանների մակարդակով, այդ պատճառով անմիջապես Միխայիլ Զուրաբովի արձագանքին զուգահեռ առաջարկել ենք բավական հեղինակավոր ուղով վերանայել նրան փոխարինողի թեկնածությունը»,- ասել է նա ՝ հրաժարվելով հրապարակել Ուկրաինայում ՌԴ նոր դեսպանի թեկնածուի անունը:
Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանն այժմ նոր թեկնածուի կապակցությամբ սպասում է Ուկրաինայի վերջնական որոշմանը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում փոխել Ուկրաինայում դեսպանի պաշտոնում իր թեկնածուին:





























