Լեհաստանը մտադիր է վերականգնել տեղական սահմանային տեղաշարժը (ՏՍՏ) ՌԴ Կալինինգրադի մարզի հետ, եթե վերացվեն անվտանգության հետ կապված այն դադարեցնելու պատճառները: Այս մասին լեհական ռադիոյի հետ զրույցում հայտարարել է հանրապետության ՆԳ նախարար Մարիուշ Բլաշչակը:

Նրա խոսքով՝ Լեհաստանը կվերադառնա ՏՍՏ հարցին, երբ վերանան պետության անվտանգության հետ կապված պատճառները: Նա ընդգծել է, որ սահմանի հատումը առայժմ հնարավոր է վիզայի հիման վրա:

Բլաշչակը հիշեցրել է, որ ՌԴ եւ Ուկրաինայի հետ ՏՍՏ ռեժիմը դադարեցվել է Լեհաստանում ՆԱՏՕ-ի (հուլիսի 8-9-ը) գագաթնաժողովի եւ Կաթոլիկ երիտասարդության համաշխարահային օրերի (հուլիսի 26-31-ը) հետ կապված: Նրա խոսքով՝ նաեւ նշանակություն է ունեցել «մյուս կողմի խորհրդանշական արձագանքը»:

«Երբ մենք Ուկրաինայի հետ կասեցրեցինք ՏՍՏ-ն, ուկրաինական կողմը չարեց նույնպիսի հայտարարություններ, իսկ ռուսական կողմն արեց (Վարշավայի որոշմանն ի պատասխան կասեցրեց համաձայնագրի գործողությունը)»,- նշել է նա:

«Դրանից բացի, բոլորս հիշում ենք այն սպառնալիքները, որոնք ուղղված էին ՆԱՏՕ-ի երկրներին, երբ Վարշավայում (դաշինքի գագաթնաժողովում) որոշումներ ընդունվեցին, որ Լեհաստանի եւ Բալթյան երկրների տարածքներում կտեղակայվեն ամերիկան զորքեր»,- հավելել է լեհ նախարարը:

Հուլիսի 4-ից Լեհաստանը ՌԴ Կալինինգրադի մարզի եւ Ուկրաինայի հետ ժամանակավորապես դադարեցրել է ՏՍՏ ռեժիմը: Ի պատասխան ՌԴ-ն նույնպիսի սահմանափակումներ է մտցրել: