Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում կամրջի փլուզումից հետո փրկարարները 24 մարմին են հայտնաբերել, հաղորդում է PTI-ն:

Ավելի վաղ նշվել էր 14 զոհի եւ մոտ 40 անհետ կորածների մասին: Զոհերի թիվը հասել է 24-ի, հայտարարել է Ռաիգադի շրջանի վարչակազմի ներկայացուցիչը, որը չի ցանկացել ներկայանալ:

Նա չի հստակեցրել անհետ կորածների թիվը, բայց նշել է, որ փրկարարական որոնողական աշխատանքները  շարունակվում են:

Նշենք, որ Հնդկաստանում Սավիտրի գետի վրայի կամուրջը կառուցվել է դեռեւս բրիտանական կառավարման տարիներին, այն փլուզվել է ջրի ուժեղ հոսքի հետեւանքով: Հայտնի է , որ փլուզման պահին կամուրջի վրա եղել է երկու ավտոբուս եւ 4-5 մարդատար մեքենա: