Կենտրոնական Լեհաստանում ճանապարհային խոշոր պատահար է գրանցվել: Փրկարարների տեղեկացմամբ՝ Դուբրովկա Լեսնա տեղանքում թեթեւ մարդատար երկու ավտոմեքենաների բախման հետեւանքով 5 մարդ է զոհվել:

«Բախումից հետո մեքենաները հրդեհվել են: Պատահարի հետեւանքով 5 մարդ է զոհվել: 8 տարեկան մի աղջիկ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել»,- նշել է փրկարարական գործողությանը մասնակցած Դարիուշ Շրաման:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը պարզում է պատահարի հանգամանքները: