Անգլիայի հարավ-արեւելքում թեթեւ շարժիչով օդանավը Լա Մանշի ջրերն է ընկել: Օդաչուի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ:
Օդանավում միայն մեկ մարդ է եղել: Այս մասին գրում է The Independent-ը վկայակոչելով առափնյա պահպանության ծաառայությունը:
Ըստ Ռոսբալտի՝ օդանավի բեկորներն արդեն ափ են հասնում: Օդաչուին որոնում են: Չի բացառվում, որ նրան հաջողվել է փրկվել:





























